WhatsApp-ն ունենալու է նոր ֆունկցիա՝ «Հյուրերի չաթեր» | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
WhatsApp-ը նոր գործառույթ կունենա
6 ՕԳՍ 2025 16:30
WhatsApp-ը նոր գործառույթ կունենա

WhatsApp-ը նոր գործառույթ կունենա

6 ՕԳՍ 2025 16:30
WhatsApp-ը պատրաստվում է գործարկել «Հյուրերի չաթեր» (Guest Chats) անվանումով նոր ֆունկցիան։ Այն հնարավորություն կտա շփվել այն մարդկանց հետ, ովքեր չեն օգտվում հավելվածից։ Այս մասին տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները։
Ֆունկցիան այժմ փորձարկման փուլում է և թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ։
Ինչպե՞ս է աշխատելու «Հյուրերի չաթեր» ֆունկցիան
Նոր ֆունկցիան աշխատում է հետևյալ մեխանիզմով․
  1. WhatsApp-ի օգտատերը ստեղծում է նոր չաթ և ընտրում «Հյուրերի չաթ» տարբերակը։
  2. Հավելվածը գեներացնում է հղում, որը կարելի է ուղարկել SMS-ով, էլեկտրոնային փոստով կամ ցանկացած այլ հավելվածով։
  3. Անցնելով նամակի մեջ նշված հղումով՝ չգրանցված օգտատերը մուտք է գործում WhatsApp-ի վեբ ինտերֆեյս, բացվում է չաթ և հնարավոր է դառնում սկսել հաղորդակցությունը։
Այս տարբերակով հնարավոր է շփվել միայն տեքստային հաղորդագրությունների տեսքով․ տեսազանգեր, ձայնային հաղորդագրություններ, մեդիա ֆայլեր ուղարկել հնարավոր չէ։
Չաթը չունի ժամանակի սահմանափակում և տվյալներն ամբողջովին պաշտպանված են, ինչպես WhatsApp-ի նամակագրությունները։
Հաղորդագրություններ ուղարկելը չի պահանջում գրանցում, սակայն եթե զրուցակիցը հետագայում գրանցվի WhatsApp-ում, նա կարող է պահպանել նամակագրության պատմությունը։
Մարքեթինգային ինչպիսի նշանակություն ունի այս նոր ֆունկցիայի ստեղծումը
Meta-ի այս մտահղացումը կարևոր մարքեթինգային ռազմավարություն է, քանի որ՝
  • WhatsApp-ը կմեծացնի լսարանը՝ առանց ստիպելու օգտատերերին գրանցվել կամ ներբեռնել հավելվածը։
  • Ֆունկցիան հատկապես կարևոր է այն տարածաշրջանների համար, որտեղ WhatsApp-ը իր վարկանիշով զիջում է Telegram-ին կամ iMessage-ին։
  • Ֆունկցիան գործում է WhatsApp-ի ներսում, ինչն էլ ապահովում է ավելի հարմարավետ և անվտանգ հաղորդակցություն։
WhatsApp-ը նաև այլ նորություններ է խոստանում
Վերջին շրջանում հավելվածը հաճախ է թարմացնում իր հնարավորությունները։ Ահա դրանցից մի քանիսը՝
  • Միջոցառումների հյուրեր – Խմբային կամ անհատական չաթերում միջոցառումների համար հյուրեր հրավիրելու հնարավորություն։
  • Խմբերի բարելավումներ – Ակտիվության իրական ժամանակի ցուցիչներ, ծանուցումների ճշգրտում, զանգերին անմիջապես մասնակցության հնարավորություն։
  • Փաստաթղթերի սկանավորում (iOS)
  • Ընդլայնված գաղտնիություն – Չաթերի արգելափակում, մեդիայի ավտոներբեռնումի կառավարում, հաղորդագրությունների պաշտպանություն AI-ից։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել