Ինչու՞ է Patriot հրթիռն այդքան անհրաժեշտ Ուկրաինային
16 ՀՈՒԼ 2025 07:33

Ինչու՞ է Patriot հրթիռն այդքան անհրաժեշտ Ուկրաինային
16 ՀՈՒԼ 2025 07:33
CNN-ը հավաքել է ամենակարևոր տեղեկությունները ԱՄՆ-ի հայտնի ՀՕՊ համակարգի մասին:
Patriot հրթիռները ԱՄՆ բանակի ՀՕՊ համակարգի առանցքային տարրն են: Վերջերս դրանք խոցել են Քաթարում ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայի ուղղությամբ արձակված 14 իրանական հրթիռներից 13-ը: Համակարգի վերջին տարբերակները կարող են ոչնչացնել բալիստիկ և թեւավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր՝ մինչև 15 կմ բարձրության և մինչև 35 կմ հեռավորության վրա:
Ինչպե՞ս է աշխատում Patriot մարտկոցը: Այն բաղկացած է 6-8 արձակման կայանքներից (յուրաքանչյուրում՝ 16 հրթիռ), փուլային ռադարից, կառավարման կայանից և էներգամատակարարման կայանից, որոնք տեղադրվում են բեռնատարների և կցասայլակների վրա: Մարտկոցը սպասարկում է մոտ 90 հոգի, սակայն մարտական իրավիճակում այն կարող են կառավարել ընդամենը երեք զինվոր՝ կառավարման և վերահսկման կենտրոնում:
Շատ բարձր արժեք: Patriot-ը շատ թանկ է. արձակման կայանքների, ռադարների և ընդհատիչ հրթիռների ամբողջական կոմպլեկտի արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դոլարը, գրում է CNN-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նախագահը հայտարարել է, որ հրթիռները կարող են ավելի արագ հասնել Ուկրաինա, եթե դրանք փոխանցվեն ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցներից: Ըստ Military Balance 2025-ի տվյալների՝ Patriot մարտկոցներ իրենց զինանոցում ունեն Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Լեհաստանը, Ռումինիան և Իսպանիան:
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել