Օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
27 ՕԳՍ 2025 05:10

Օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
27 ՕԳՍ 2025 05:10
Հանրապետության տարածքում օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։
Օգոստոսի 27-29-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-ին և 31-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-29-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում։
Oգոստոսի 27-31-ն ամբողջ հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել