Օգոստոսի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
23 ՕԳՍ 2025 11:28

Օգոստոսի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
23 ՕԳՍ 2025 11:28
Oգոստոսի 23-28-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մարզերում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։
Օգոստոսի 25-28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել