Վաշինգտոնը արգելո՞ւմ, թե՞ դրդում է Կիևին հեռահար զենքներն օգտագործել
24 ՕԳՍ 2025 07:04

Վաշինգտոնը արգելո՞ւմ, թե՞ դրդում է Կիևին հեռահար զենքներն օգտագործել
24 ՕԳՍ 2025 07:04
Պենտագոնը ոչ հրապարակային կարգով արգելում է Ուկրաինային օգտագործել ամերիկյան մեծ հեռահարության հրթիռային համալիրները (ATACMS)՝ Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախները խոցելու համար: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Մինչ Սպիտակ տունը փորձում էր համոզել Ռուսաստանի նախագահ Պուտինին միանալ խաղաղ բանակցություններին, Պենտագոնում մեկնարկած համաձայնեցման գործընթացը Ուկրաինային հետ է պահում ռուսաստանյան տարածքի խորքին հարվածներ հասցնելուց, գրում է պարբերականը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հեռահար զենքի կիրառման հարցում վերջին խոսքի իրավունքն ունի, ընդգծում է The Wall Street Journal-ը։
Փորձագետները ակնհայտ հակասություն են տեսնում այս տեղեկության և ԱՄՆ նախագահի վերջին գրառումներից մեկի միջև: Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կիևը չի կարող հաղթել՝ միայն պաշտպանվելով: Իսկ հարձակվալ. Ասել է թե՝ հեռահար զենքներն օգտագործել Ուկրաինային արգելել էր Բայդենը, հիշեցրել է ԱՄՆ գործող նախագահը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել