Վրաստանը ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղությունը
19 ՆՈՅ 2025 12:17

Վրաստանը ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղությունը
19 ՆՈՅ 2025 12:17
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին նախագահական նստավայրում ընդունել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Հանդիպման առանցքում եղել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Ինչպես հաղորդում է «Վրաստանի Առաջին ալիքը», հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգը և տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ Միխեիլ Կավելաշվիլին դրական է գնահատել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։
«Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը», - նշել է նա։
Վրաստանի նախագահը վերահաստատել է, որ իր երկիրը շարունակում է անշեղորեն աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և պատրաստակամ է, ըստ անհրաժեշտության, շարունակել իր ներդրումն ունենալ այդ գործում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար