Վրաստանը բոյկոտում է «Եվրանեսթ»-ը Երևանում
Գրանցվել
Գրանցվել
Վրաստանը բոյկոտում է Երևանում կայանալիք «Եվրանեսթ»-ը
27 ՀՈԿ 2025 09:58
Վրաստանը բոյկոտում է Երևանում կայանալիք «Եվրանեսթ»-ը

Վրաստանը բոյկոտում է Երևանում կայանալիք «Եվրանեսթ»-ը

27 ՀՈԿ 2025 09:58
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հայտարարել է, որ չի մասնակցի Երևանում հոկտեմբերի 28-30-ը կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին։ Վրաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին, մեկնաբանելով բոյկոտի պատճառները, հանդես է եկել կոշտ քննադատությամբ։
Նա նշել է, որ վեհաժողովը, հարթակ տրամադրելով որոշակի անձանց, որոնք Վրաստանում փորձել են տապալել ժողովրդավարական ինստիտուտները, փաստացի լեգիտիմացնում է նրանց գործողությունները։ «Նրանց հարթակ տրամադրելով՝ Եվրանեսթը նորմալացնում և խրախուսում է հակաժողովրդավարական վարքագիծը, արդարացնում է բռնությունն ու արմատական քաղաքական օրակարգերը», - ասել է Մախաշվիլին։
Ավելի ուշ հրապարակված պաշտոնական նամակում վրացական կողմը մանրամասնել է իր մտահոգությունները։ Փաստաթղթում նշվում է, որ «Եվրանեսթ»-ը շեղվել է իր հիմնարար սկզբունքներից, և «իրական բազմակողմ երկխոսությունը, ցավոք, հեռավոր պատմություն է»։ Թբիլիսին մտահոգություն է հայտնում Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների «թշնամական հռետորաբանության» կապակցությամբ, որոնք, ըստ նամակի, «խեղաթյուրված և կեղծ քաղաքական հայտարարություններ» են անում՝ նախապատվությունը տալով Վրաստանում քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող իրենց քաղաքական դաշնակիցներին։
Վրացական կողմը մեղադրում է եվրապատգամավորներին Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ցույցերին միանալու և սոցիալական ցանցերում «հասարակական անկարգություններ, արմատականացում և բռնություն» խրախուսող գրառումներ անելու մեջ։
Հատուկ մտահոգություն է հայտնվել նաև այն կապակցությամբ, որ «Եվրանեսթ»-ը հրավերներ է ուղարկել «քաղաքացիական հասարակության» պիտակի տակ հանդես եկող մի շարք անձանց, որոնք, ըստ Թբիլիսիի, «ներգրավված են եղել ընտրությունները մերժելու, օրինական ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու և Վրաստանում կառավարության տապալման վերջին փորձերին աջակցելու գործողություններում»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել