«Սադախլո»-ում թմրանյութով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Գրանցվել
Գրանցվել
«Սադախլո» անցակետում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել խոշոր չափի թմրանյութով
3 ՆՈՅ 2025 11:12
«Սադախլո» անցակետում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել խոշոր չափի թմրանյութով

«Սադախլո» անցակետում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել խոշոր չափի թմրանյութով

3 ՆՈՅ 2025 11:12
Վրաստանի Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության և Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի աշխատակիցները «Սադախլո» անցակետում ձերբակալել են ՀՀ քաղաքացու՝ 1984 թվականին ծնված տղամարդու։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի ներկրման և պահման մեջ։
Իրավապահները խուզարկություն են իրականացրել ձերբակալվածի ավտոմեքենայում, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 1 կիլոգրամ «Կլեֆեդրոն» տեսակի թմրանյութ։
Փաստի առթիվ հետաքննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով, որոնք սահմանում են պատիժ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։
Մեղադրյալին սպառնում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել