Ադրբեջանը և Վրաստանը քննարկում են ԱԹՍ-ների փորձը
Գրանցվել
Գրանցվել
Ադրբեջանն ու Վրաստանը Բաքվում քննարկել են ԱԹՍ-ների կիրառման փորձը
8 ՀՈԿ 2025 07:56
Ադրբեջանն ու Վրաստանը Բաքվում քննարկել են ԱԹՍ-ների կիրառման փորձը

Ադրբեջանն ու Վրաստանը Բաքվում քննարկել են ԱԹՍ-ների կիրառման փորձը

8 ՀՈԿ 2025 07:56
Ադրբեջանի և Վրաստանի միջև 2025 թվականի համար կնքված երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի շրջանկում, Վրաստանի ՊՆ պատվիրակությունը աշխատանքային այցով այցելել է Բաքու։ Այցի գլխավոր նպատակն էր փորձի փոխանակումն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման ոլորտում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակներում կազմակերպված հանդիպման ընթացքում վրացի հյուրերին մանրամասն զեկույց է ներկայացվել ադրբեջանական բանակում անօդաչու թռչող սարքերի օգտագործման, մարտական գործողություններում դրանց կիրառման առանձնահատկությունների, ինչպես նաև մարտական թռիչքների կազմակերպման և ԱԹՍ-ների կիրառման ոլորտի զարգացման վերաբերյալ։
Ադրբեջանական կողմը կիսվել է իր փորձով՝ ներկայացնելով այն մարտավարական և տեխնիկական լուծումները, որոնք կիրառվում են իրենց զինված ուժերում։
Զեկույցի ավարտին կողմերը հարցուպատասխանի ձևաչափով քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել