Ոստիկանության գվարդիա․ ի՞նչ առաքելությամբ է ստեղծվել
3 ՆՈՅ 2025 16:00

Ոստիկանության գվարդիա․ ի՞նչ առաքելությամբ է ստեղծվել
3 ՆՈՅ 2025 16:00
Նոյեմբերի 1-ից Հայաստանում ստեղծվել է նոր կառույց՝ Ոստիկանության գվարդիան, որը փոխարինել է նախկին Ոստիկանության զորքերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա բոլորովին նոր ծառայություն է, ոչ թե հնի շարունակությունը։ Գվարդիայի նպատակը քաղաքացուն պաշտպանելն է պետության միջոցով, իսկ դրա գործունեությունը կարգավորվում է միջազգային չափանիշներին համապատասխան նոր ստանդարտներով։ Նման մոդելներ գործում են նաև այլ երկրներում․ օրինակ՝ Ֆրանսիայի ժանդարմերիան, Իտալիայի կարաբիներները և Իսպանիայի քաղաքացիական գվարդիան համատեղում են ոստիկանական ու ռազմական գործառույթները՝ գործելով քաղաքացիական վերահսկողության ներքո։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել