Հանցագործություններ. 154 դեպք Հայաստանում
Գրանցվել
Գրանցվել
Հանրապետությունում բացահայտվել է 154 հանցագործություն
13 ՆՈՅ 2025 06:28
Հանրապետությունում բացահայտվել է 154 հանցագործություն

Հանրապետությունում բացահայտվել է 154 հանցագործություն

13 ՆՈՅ 2025 06:28
ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, նոյեմբերի 12-ից 13-ը հանրապետությունում բացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։
Առավել տարածված են եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը չունեցող անձանց կողմից մեքենա վարելու դեպքերը՝ 25 դեպք։ Բացի այդ, արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 14, ֆիզիկական ներգործության՝ 9, հոգեկան ներգործության 7 դեպք։
Ոստիկանության կողմից բացահայտվել են նաև խարդախության և զենք-զինամթերքի առգրավման 6-ական, փաստաթղթերի կեղծիքի 5, վստահված գույքի հափշտակության, գույքը ոչնչացնելու և թմրանյութի իրացման 3-ական դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խարդախության 2-ական, ինչպես նաև վրաերթի և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու 1-ական դեպք։
Իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 9 հետախուզվող, ևս 2-ը կամավոր ներկայացել է ոստիկանություն։ Գրանցվել է նաև զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած մեկ օրում հանրապետությունում գրանցվել է 14 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 1 մարդ զոհվել է, իսկ 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել