Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Վաշինգտոնյան պայմանավորվածությունը
Գրանցվել
Գրանցվել
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունը
3 ՀՈԿ 2025 12:27
 Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունը

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունը

3 ՀՈԿ 2025 12:27
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը անդրադարձել է Կոպենհագենում իր և վարչապետ Փաշինյանի հանդիպմանը։ Լայենը այս մասին գրառում է արել X-ի իր էջում՝ հանդիպումը որակելով բովանդակալից։
«Մենք շատ բովանդակալից զրույց ունեցանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շնորհավորեցինք Հայաստանին՝ Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի հետ, Թրամփի աջակցությամբ, ձեռք բերված նշանակալի առաջընթացի համար։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ։
Մենք վճռական ենք խորացնել մեր համագործակցությունը։ Հայաստանը ԵՄ առանցքային գործընկերն է։ Մեր «Գլոբալ դարպաս» ռազմավարության միջոցով մենք կխթանենք տարածաշրջանային հաղորդակցությունը՝ ընդգրկելով առևտուրը, տրանսպորտը, էներգետիկան և թվային ոլորտները»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ անհամբեր սպասում են 2026 թվականի առաջին կեսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել