Պուտինի այցին ընդառաջ՝ Չինաստանում է ՌԴ Պետդումայի խոսնակը
26 ՕԳՍ 2025 06:45

Պուտինի այցին ընդառաջ՝ Չինաստանում է ՌԴ Պետդումայի խոսնակը
26 ՕԳՍ 2025 06:45
ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինին։ Վերջինս տեղեկացրել է պետության ղեկավարին երկրների օրենսդիր մարմինների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի մասին։ Վոլոդինը նաեւ Չինաստանի ղեկավարին է փոխանցել Ռուսաստանի նախագահի ողջույնն ու ջերմ բարեմաղթանքները։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինը պաշտոնական այցով կմեկնի ՉԺՀ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզին քաղաքում։ Հաղորդվում է, որ Ռուսաստանի նախագահի այցը կտևի 4 օր։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել