Վիրավոր զինծառայողի կյանքի վտանգ չի սպառնում․ Ա․ Թորոսյան
26 ՕԳՍ 2025 05:41

Վիրավոր զինծառայողի կյանքի վտանգ չի սպառնում․ Ա․ Թորոսյան
26 ՕԳՍ 2025 05:41
ՀՀ ՊՆ դիրքերից մեկում կրակոց է հնչել, զինծառայողներից մեկը հրազենային վնասվածքով տեղափոխվել է
«Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Դեպքի առթիվ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը հաստատել են ՊՆ-ից։
«Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
shamshyan.com–ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։ Զինծառայողը Արարատի մարզից է։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել