Բաքվի բանտում հացադուլ․ Վիգեն Էուլջեքջյանի վիճակը ծանր է
3 ՍԵՊ 2025 15:00

Բաքվի բանտում հացադուլ․ Վիգեն Էուլջեքջյանի վիճակը ծանր է
3 ՍԵՊ 2025 15:00
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի կինն ահազանգել է, որ ամուսինն արդեն 20 օր է` հացադուլ է անում Բաքվի բանտում։ «Իմ ամուսինը փորձում է իր հացադուլի միջոցով դիմել աշխարհին՝ իր և իր բանտարկյալ ընկերների համար։ Ես կորցնում եմ ամուսնուս։ Իմ ամուսնու կյանքը վտանգված է։ Նա ասաց, որ իրեն բժիշկ է պետք, որ անտանելի ցավեր ունի։
Ադրբեջանցիները նրան բժշկական օգնություն չեն տրամադրում։ Ես դիմում եմ ամբողջ աշխարհին, նպատակս մեկն է՝ ուզում եմ, որ ամուսինս առողջ մնա»,- նշել է Լինդա Էուլջեքջյանը։ Կինը պատմել է, որ վերջին անգամ կարողացել է տեսնել ամուսնուն ամիսներ առաջ՝ տեսակապի միջոցով, որի ժամանակ նա հիվանդ էր և նիհարած։ «Պատկերացրեք հիմա՝ հացադուլից հետո ինչ վիճակում կլինի։ Խաղաղության պայմանագրից հետո գերիները պետք է ազատ արձակվեն։ Եթե պատերազմն ավարտվել է, ապա ինչի՞ են սպասում»,- շեշտել է Լինդա Էուլջեքջյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել