Վիետնամ. Թայֆունի զոհերի թիվը հասել է 12-ի
Գրանցվել
Գրանցվել
Վիետնամում «Բուալոյ» թայֆունի զոհերի թիվը հասել է 12-ի
29 ՍԵՊ 2025 07:35
Վիետնամում «Բուալոյ» թայֆունի զոհերի թիվը հասել է 12-ի

Վիետնամում «Բուալոյ» թայֆունի զոհերի թիվը հասել է 12-ի

29 ՍԵՊ 2025 07:35
Վիետնամի հյուսիսային և կենտրոնական շրջաններում առնվազն 12 մարդ է զոհվել Ֆիլիպիններից եկած «Բուալոյ» թայֆունի հետևանքով: Այս մասին հայտնել է տեղական VnExpress լրատվական պորտալը: Եվս 17 մարդ համարվում է անհետ կորած։ Մասնավորապես, երեք նավակով ծով դուրս եկած 17 ձկնորսի հետ կապը կորել է, նշում է տեղեկատվական աղբյուրը: Ըստ պորտալի տվյալների՝ ամենաշատը տուժել է կենտրոնական Թխանհոա նահանգը: Այնտեղ մասամբ ավերվել են հարյուրավոր բնակարաններ, վնասվել են հեռահաղորդակցության աշտարակները և էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով տարածաշրջանի զգալի մասը մնացել է առանց էլեկտրականության և հեռախոսակապի: Փոթորիկը նաև ջարդել և վնասել է տասնյակ մեքենաներ:
Վիետնամի ազգային հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնում հայտնել են, որ փոթորիկը ուժեղ անձրևներ է առաջացրել Վիետնամի կենտրոնական մասում և հյուսիսում, ներառյալ մայրաքաղաք Հանոյը և մի շարք հյուսիսային նահանգներ: Գերատեսչությունում զգուշացրել են առափնյա շրջաններում հեղեղումների և ջրհեղեղների բարձր ռիսկի, ինչպես նաև առաջիկա օրերին լեռնային շրջաններում սողանքների վտանգի մասին:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել