Վիետնամում 250,000 մարդ է տարհանվել «Բուալոյ» թայֆունի պատճառով
28 ՍԵՊ 2025 09:09

Վիետնամում 250,000 մարդ է տարհանվել «Բուալոյ» թայֆունի պատճառով
28 ՍԵՊ 2025 09:09
Վիետնամը սեպտեմբերի 28-ին հազարավոր մարդկանց է տարհանել երկրի կենտրոնական և հյուսիսային նահանգներից: Պատճառն այն է, որ «Բուալոյ» թայֆունը մոտեցել է երկրին սպասվածից ավելի արագ և, ըստ կանխատեսումների, նույն օրն ավելի ուշ պետք է հասնի ցամաք: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ Սպասվում է, որ փոթորիկը կառաջացնի մինչև 133 կմ/ժ արագությամբ քամիներ: Զգուշացնում են նաև հորդառատ անձրևների մասին, որոնք կարող են հանգեցնել ջրհեղեղների և սողանքների։
Սեպտեմբերի 28-ին, տեղական ժամանակով ժամը 04:00-ին, Վիետնամի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ «Բուալոյ»-ը գտնվում է կենտրոնական Վիետնամից մոտ 200 կիլոմետր արևելք և շարժվում է հյուսիս-արևմուտք։
Սպասվում էր, որ այն ցամաք կհասնի ժամը 18:00-ի սահմաններում։ Իշխանությունները արգելել են ձկնորսական նավակների դուրս գալը ծով՝ հյուսիսային և կենտրոնական շրջաններում, և հրահանգել են մինչև ժամը 17:00-ը տարհանել խոցելի տարածքների բնակիչներին։
Պաշտոնական տվյալներով, կտարհանվի ավելի քան 250 հազար մարդ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել