«Վերջին պայթյունը»․ Դիանա Կարապետյանի ֆիլմը՝ Արցախի ողբերգության մասին
25 ՍԵՊ 2025 19:00

«Վերջին պայթյունը»․ Դիանա Կարապետյանի ֆիլմը՝ Արցախի ողբերգության մասին
25 ՍԵՊ 2025 19:00
Երկու տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախում՝ Հայկազովի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը դարձավ Արցախի Հանրապետության պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Ավելի քան 218 զոհ, հարյուրավոր վիրավորներ, երկու տասնյակ անհետ կորածներ։
Պայթյունը պարզապես դժբախտ պատահար չէր, այլ՝ մարդկային կյանքերի կորստի, վիրավորների ցավի ու ողջերի անտանելի սպասման ողբերգական համադրություն։ Մեր նկարահանող խումբը զրուցել է փրկվածների, ականատեսների, բժիշկների, զոհվածների ու անհետ կորածների հարազատների հետ։ Պատմություն ոչ միայն պայթյունի, այլև՝ չսպիացող վերքերի և մարդկային տոկունության մասին։ Դիանա Կարապետյանի «Վերջին պայթյունը» ֆիլմը եթերում կլինի հաջորդ շաբաթ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել