Վաշինգտոնը պատրաստվում է Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Քերոլայն Լևիթ
20 ՕԳՍ 2025 06:28

Վաշինգտոնը պատրաստվում է Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Քերոլայն Լևիթ
20 ՕԳՍ 2025 06:28
Սպիտակ տանը հայտարարել են, որ Վաշինգտոնը պատրաստվում է Պուտինի և Զելենսկու հանդիպմանը, իսկ Վենսը, Ռուբիոն և Ուիթքոֆը կհամակարգեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Նա շեշտել է՝ Վաշինգտոնի համար թեման այնքան կարևոր է, որ Թրամփը հրաժարվել է արձակուրդ գնալ Ուկրաինայի հարցով բանակցությունների պատճառով։ Միաժամանակ, նա վերահաստատել է, որ ուկրաինական հողում ամերիկյան զորքեր չեն լինի։
«Մենք, անշուշտ, կարող ենք օգնել համակարգմանը և, հնարավոր է, տրամադրենք անվտանգության այլ երաշխիքներ»,- նշել է Լևիթը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել