Ուկրաինայի ծախսերը՝ Եվրոպան պետք է հոգա. ԱՄՆ
Գրանցվել
Գրանցվել
Ուկրաինայի ծախսերի առյուծի բաժինը պետք է հոգան եվրոպացիները․ ԱՄՆ փոխնախագահ
21 ՕԳՍ 2025 06:01
Ուկրաինայի ծախսերի առյուծի բաժինը պետք է հոգան եվրոպացիները․ ԱՄՆ փոխնախագահ

Ուկրաինայի ծախսերի առյուծի բաժինը պետք է հոգան եվրոպացիները․ ԱՄՆ փոխնախագահ

21 ՕԳՍ 2025 06:01
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է հոգան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծախսերի «առյուծի բաժինը»։
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է այստեղ բեռը կրենք։ Ես կարծում եմ, որ մենք պետք է օգտակար լինենք, եթե դա անհրաժեշտ լինի պատերազմը և սպանությունները դադարեցնելու համար», - ասել է Վենսը։
Ի դեպ, Պենտագոնն արդեն դաշնակիցներին տեղեկացրել է, որ անգամ ՆԱՏՕ-ի ձևաչափից դուրս՝ Ուկրաինայի անվտանգության ապահովման մեխանիզմներին Վաշինգտոնի մասնակցությունը լինելու է նվազագույն չափով։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն գործարկում են Ուկրաինային ռազմական օգնության նոր մեխանիզմ, որի նպատակն է Կիևին ապահովել սպառազինությամբ, որը հնարավոր է արագ և մեծ քանակով ձեռք բերել ԱՄՆ-ից: Դրա համար կվճարեն, սակայն, ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներն ու Կանադան:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել