Վենեսուելան խզում է Տրինիդադ և Տոբագոյի հետ էներգետիկ համաձայնագրերը
28 ՀՈԿ 2025 07:15

Վենեսուելան խզում է Տրինիդադ և Տոբագոյի հետ էներգետիկ համաձայնագրերը
28 ՀՈԿ 2025 07:15
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Տրինիդադ և Տոբագոյի հետ կնքված բոլոր էներգետիկ համաձայնագրերն անհապաղ խզելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ որոշումը կայացվել է տարածաշրջանում աճող ռազմաքաղաքական լարվածության ֆոնին։
Մադուրոյի այս կտրուկ քայլին նախորդել էր ամերիկյան «USS Gravely» հրթիռային ականակրի մուտքը Տրինիդադ և Տոբագոյի նավահանգիստ։ Ամերիկյան ռազմանավն այն ութ նավերից մեկն է, որոնք մասնակցում են Վենեսուելայի դեմ ուղղված «հակաթմրանյութային գործողությանը»։ Ինչպես հաղորդվում է, ամերիկյան ռազմածովային ուժերի նավերը ստիպված են եղել փոխել իրենց երթուղին՝ մոտեցող «Մելիսա» հզոր փոթորկից խուսափելու համար։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված «USS Gravely» ականակրի՝ հարևան կղզի-պետության նավահանգստում ապաստանելու որոշումը, որտեղ անձնակազմը սպասում է եղանակային պայմանների բարելավմանը։
Սակայն, անկախ նրանից, թե որքանով է ամերիկյան ռազմանավի մուտքը պայմանավորված եղանակային գործոնով, Կարակասում այն ընկալվել է որպես թշնամական քայլ։ Վենեսուելայի իշխանությունները բազմիցս քննադատել են ԱՄՆ-ի «հակաթմրանյութային գործողությունը»՝ այն որակելով որպես սադրանք և իրենց երկրի ինքնիշխանության դեմ ուղղված ռազմական ճնշում։
Այս համատեքստում, Տրինիդադ և Տոբագոյի կողմից Վենեսուելայի դեմ ուղղված գործողությանը մասնակցող ամերիկյան ռազմանավին ապաստան տրամադրելը, ըստ ամենայնի, դիտարկվել է որպես ոչ բարեկամական քայլ և համագործակցություն Վաշինգտոնի հետ։ Սա է դարձել Նիկոլաս Մադուրոյի կոշտ և անհապաղ արձագանքի պատճառը, որն արտահայտվել է երկու երկրների միջև տնտեսական կարևորագույն՝ էներգետիկ ոլորտի համաձայնագրերի խզմամբ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել