Վենեսուելայի F-16 կործանիչները թռիչք են կատարել ԱՄՆ ռազմանավի վրայով
6 ՍԵՊ 2025 10:20

Վենեսուելայի F-16 կործանիչները թռիչք են կատարել ԱՄՆ ռազմանավի վրայով
6 ՍԵՊ 2025 10:20
Վենեսուելայի ռազմական ինքնաթիռները երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ են թռիչք կատարել ԱՄՆ-ի USS Jason Dunham էսկադրոնային ականակրի հարևանությամբ:
Միջադեպը տեղի է ունեցել Հարավային Ամերիկայի ափերի մոտ՝ միջազգային ջրերում, հաստատել են Պենտագոնի աղբյուրները CBS News-ին՝ այդ գործողություններն անվանելով «մկան ու կատվի խաղ»:
Վենեսուելայի F-16 կործանիչները թռիչք են կատարել ԱՄՆ ռազմանավի վրայով հինգշաբթի գիշերը: Արդյո՞ք դրանք զինված էին՝ հայտնի չէ:
Dunham-ը, որը հագեցած է «Իջիս» կառավարվող հրթիռների համակարգով, կրակ չի բացել, հայտարարել են ամերիկացի պաշտոնյաները: Միևնույն ժամանակ, ինքնաթիռը գտնվել է նրա զենքի հասանելիության սահմաններում, ընդգծել են պաշտոնատար անձինք:
Նույն օրը ավելի վաղ նույն նավի վրայով թռիչք են կատարել ևս երկու F-16 կործանիչ: Պենտագոնը սա անվանել է «չափազանց սադրիչ քայլ», «նպատակաուղղված թմրանյութերի դեմ պայքարի գործողություններին խոչընդոտելուն»:
USS Jason Dunham-ը ԱՄՆ ռազմանավերի նավատորմի մաս է կազմում, որոնք, ըստ Պենտագոնի, տեղակայվել են տարածաշրջանում՝ հանցավոր կազմակերպությունների և թմրանյութերի ահաբեկչության դեմ պայքարելու համար:
Նախօրեին պլաններին ծանոթ աղբյուրը հաստատել է, որ ԱՄՆ-ն Կարիբյան ավազան է ուղարկում 10 F-35 կործանիչ՝ թմրակարտելների դեմ գործողություններ իրականացնելու համար:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել