Վայոց ձորում ԱԳԼՃԿ-ն 123 մլն դրամի հարկ է թաքցրել. վնասը վերականգնվել է
21 ՆՈՅ 2025 15:00

Վայոց ձորում ԱԳԼՃԿ-ն 123 մլն դրամի հարկ է թաքցրել. վնասը վերականգնվել է
21 ՆՈՅ 2025 15:00
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը:
Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 123 մլն 335 հզր 339 ՀՀ դրամի վնասը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար