Վատիկանը Կանադայի բնիկներին վերադարձրել է 62 արտեֆակտ
15 ՆՈՅ 2025 12:16

Վատիկանը Կանադայի բնիկներին վերադարձրել է 62 արտեֆակտ
15 ՆՈՅ 2025 12:16
Վատիկանը նոյեմբերի 15-ին Կանադայի բնիկ ժողովուրդներին է վերադարձրել 62 պատմական արտեֆակտ՝ դրսևորելով բարի կամքի պատմական քայլ։ Associated Press-ի հաղորդմամբ, այս քայլով Կաթոլիկ եկեղեցին փաստացի ճանաչում է իր դերակատարությունը Հյուսիսային և Հարավային Ամերիկայի բնիկ ժողովուրդների մշակույթի ճնշման գործում։
Արտեֆակտերն ու դրանք հաստատող փաստաթղթերը Հռոմի Պապ Լևոն XIV-ը անձամբ է հանձնել Կանադայի Կաթոլիկ Եպիսկոպոսների կոնֆերանսի պատվիրակությանը՝ Վատիկանում կազմակերպված հատուկ ընդունելության ժամանակ։
Վատիկանի և Կանադական եկեղեցու համատեղ հայտարարության համաձայն՝ վերադարձված ցուցանմուշները համարվում են նվեր և «երկխոսության, հարգանքի ու եղբայրության կոնկրետ նշան»։ Այս արժեքավոր իրերը երկար տարիներ եղել են Վատիկանի թանգարանների ազգագրական հավաքածուի մաս, որը հայտնի է որպես Անիմա Մունդի թանգարան։
Այս հավաքածուն վերջին շրջանում Վատիկանում բուռն քննարկումների և վեճերի առարկա էր դարձել, հատկապես թանգարանային այն լայն քննարկումների ֆոնին, որոնք վերաբերում են գաղութատիրության ժամանակաշրջանում բնիկ ժողովուրդներից բռնազավթված մշակութային արժեքների վերադարձին։
Հարկ է նշել, որ Վատիկանի հավաքածուի ցուցանմուշների մեծ մասը կաթոլիկ միսիոներներն են Հռոմ ուղարկել 1925 թվականին՝ Վատիկանի այգիներում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցելու համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել