ԱՄՆ պաշտոնյան կայցելի Իսրայել
Գրանցվել
Գրանցվել
Վաշինգտոնից հերթական բարձրաստիճան պաշտոնյան կժամանի Իսրայել
22 ՀՈԿ 2025 17:08
Վաշինգտոնից հերթական բարձրաստիճան պաշտոնյան կժամանի Իսրայել

Վաշինգտոնից հերթական բարձրաստիճան պաշտոնյան կժամանի Իսրայել

22 ՀՈԿ 2025 17:08
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ կայցելի Իսրայել, որտեղ հանդիպում կունենա երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շոշ Բեդրոսյանը։ «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ վերադառնում է Իսրայել։ Նա կժամանի հինգշաբթի, իսկ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը», - հայտնել է Բեդրոսյանը։
Ավելի վաղ Ռուբիոյի այցի մասին, հղում անելով ամերիկյան աղբյուրին, գրել էր Times of Israel պարբերականը։ Ըստ հրապարակման՝ այցի ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի հաջող իրականացմանն աջակցելու վրա։
Ռուբիոյի այցը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի շարքի շարունակությունն է։ Երեքշաբթի օրը Իսրայել էր ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ օրեր առաջ այնտեղ էին այցելել Գազայի հակամարտության կարգավորման հարցերով ամերիկացի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Այս այցերը տեղի են ունենում Գազայի հատվածում հոկտեմբերի 10-ին ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմը պահպանելու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի քննարկմանն անցնելու ջանքերի ֆոնին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել