Վարժական հավաքներից խուսափելու համար պատիժը կխստացվի
8 ՍԵՊ 2025 19:33

Վարժական հավաքներից խուսափելու համար պատիժը կխստացվի
8 ՍԵՊ 2025 19:33
Վարժական հավաքներից խուսափելն ավելի խիստ կպատժվի, իսկ Ռազմական ոստիկանության լիազորությունները կընդլայնվեն: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նոր փաթեթ։
Ի՞նչ է փոխվում վարժական հավաքներից խուսափողների համար
- Սահմանվում է, թե ինչն է համարվում խուսափում (զինկոմիսարիատ չգնալը, բուժզննումից հրաժարվելը և այլն)։
- Ավելի խիստ պատիժ (2-5 տարվա ազատազրկում) է սահմանվում ինքնավնասման, հիվանդություն ձևացնելու կամ փաստաթուղթ կեղծելու միջոցով խուսափելու համար։
- Քրեական պատասխանատվությունից կազատվեն նրանք, ովքեր կամավոր կներկայանան հավաքին։
Ի՞նչ նոր լիազորություն կունենա Ռազմական ոստիկանությունը
- Կզբաղվի ոչ միայն հանցագործությունների կանխմամբ, այլև դրանց հայտնաբերմամբ ու բացահայտմամբ։
- Կաջակցի զինկոմիսարիատներին զորակոչի և վարժական հավաքների կազմակերպման հարցում։
Նախագիծն արդեն անցել է ԱԺ առաջին ընթերցումը և ստացել է խորհրդարանական հանձնաժողովի հավանությունը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել