Վարժական հավաքներից խուսափելու համար մինչև 3 տարի ազատազրկում
8 ՍԵՊ 2025 18:00

Վարժական հավաքներից խուսափելու համար մինչև 3 տարի ազատազրկում
8 ՍԵՊ 2025 18:00
Քննարկվում է վարժական հավաքներից խուսափելու դեմ ավելի խիստ պատասխանատվություն սահմանելը: Քրեական պատասխանատվությունը կարող է հասնել մինչև երեք տարի ազատազրկման: Պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով, չպետք է իրավիճակ ստեղծվի, երբ մարդիկ ընտրեն քրեական պատասխանատվությունը՝ հավաքներից խուսափելու համար:
Թեև մոտեցումները տարբեր են, և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորները համաձայն են, որ պետք է բարձրացնել վարժական հավաքներին մասնակցելու մոտիվացիան: Պատգամավոր Գեղամ Մանուկյանի կարծիքով, պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ քաղաքացիները հպարտություն զգան 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելիս:
Այս օրենսդրական փոփոխությունները հստակեցնում են «խաղի կանոնները»՝ սահմանելով արգելքները և պատիժները, միաժամանակ Ռազմական ոստիկանությանը տալով ավելի մեծ լծակներ վերահսկողության համար:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել