Աշխարհի հայությունն այսօր նշում է Վարդավառը
27 ՀՈՒԼ 2025 07:33

Աշխարհի հայությունն այսօր նշում է Վարդավառը
27 ՀՈՒԼ 2025 07:33
Հայաստանում այսօր՝ հուլիսի 27-ին, նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վարդավառը հին հայկական տոնի անվանումն է, որից պահպանվել է միմյանց ջրով ցողելու սովորույթը, որը ծագում է վարդաջրով ցողելու ավանդույթից:
Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել