Վարդան Ղուկասյանը դատի է տվել Ռուբեն Ռուբինյանին
25 ՆՈՅ 2025 06:22

Վարդան Ղուկասյանը դատի է տվել Ռուբեն Ռուբինյանին
25 ՆՈՅ 2025 06:22
Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ։ Նա պահանջում է ոչ միայն հերքել զրպարտություն համալրվող տեղեկությունները, այլև ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտման փաստը և վճարել փոխհատուցում։ Այս մասին գրում է Հետքը։
Ռուբեն Ռուբինյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարբեր գրառումներով «կաշառակեր սրիկա» է անվանել Վարդան Ղուկասյանին այն բանից հետո, երբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ղուկասյանին մեղադրանք են առաջադրել։
Մասնավորապես՝ հրապարակումներից մեկով Ռ.Ռուբինյանը Վարդան Ղուկասյանի նկարին կից գրել է. «6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի: Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը և մյուսները:
Պատասխանատու է նաև օրհնողը Կտրիճ Ներսիսյանը յուր իշխանազավթում տենչացող արքեպիսկոպոսներով: Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը: Թույլ չե´նք տալու»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար