Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
26 ՀՈԿ 2025 15:41

Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
26 ՀՈԿ 2025 15:41
Գյումրիի կալանավորված համայնքապետ պաշտպանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝  այլ երկրների հետ Հայաստանի  միություն կազմելու վերաբերյալ իր մտքերի համար՝ դրանք որակելով որպես ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով)։
«Գտնում ենք, որ այս մեղադրանքը որևէ աղերս չունի ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հետ և պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է հետևյալ պարզ պատճառաբանությամբ․ Վարդան Ղուկասյանն, օգտվելով իր հիմնարար իրավունքից, ընդամենը կարծիք է արտահայտել՝ համեմատություն անելով աշխարհի այլ պետությունների կողմից միմյանց հետ փոխադարձ ընդունելի միություն կազմելու վերաբերյալ։ Վարդան Ղուկասյանն իր խոսքում մի քանի անգամ ընդգծել է, որ դա անհրաժեշտ է անել ՀՀ անկախ պետականությունը պաշտպանելով և այն պաշտպանելու համար։ Նրա խոսքը հասանելի է համացանցում։ 
Այդ նույն տրամաբանությամբ ստացվում է, որ վերջին ժամանակներում ՀՀ՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բոլոր հայտարարությունները նույնպես պետք է վկայեն հանցագործության մասին։ Ավելին, Հայաստանն արդեն իսկ անդամ է մի շարք միությունների, որոնց թվում են՝ ՀԱՊԿ-ը, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն և այլ կազմակերպություններ։
Ակնհայտ է, որ այս քրեական հետապնդումը, ինչպես նախորդը, հարուցվել է 2025 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում ՀՀ վարչապետի հնչեցրած՝ Գյումրի քաղաքի ընտրված քաղաքապետին քաղաքական կյանքից դուրս շպրտելու հրահանգի շրջանակում», նշվում է հայտարարությունում։ 
Պաշտպանները նշում են, որ պայքարելու են հնարավոր բոլոր իրավական գործիքների կիրառմամբ՝ «խաթարված արդարությունը վերականգնելու համար»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել