Վարչապետի խոսնակը հերքել է Սյունիքի շուրջ տարածվող լուրերը
17 ՀՈԿ 2025 15:42

Վարչապետի խոսնակը հերքել է Սյունիքի շուրջ տարածվող լուրերը
17 ՀՈԿ 2025 15:42
Տարածվել է կեղծ տեղեկատվություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի տարածքի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին։ Թեման հիշեցրել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշված հրապարակումն ապատեղեկատվություն է, չունի որևէ փաստական կամ իրավական հիմք և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ։ Հորդոդում եմ քաղաքացիներին, լրատվամիջոցներին և վերլուծական հարթակներին՝ զերծ մնալ նման ապատեղեկատվական նյութերի տարածումից, ստուգել տեղեկատվության հավաստիությունը և առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով»,- գրել է վարչապետի խոսնակը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել