Ուսանողը ֆինանսական խնդիրների պատճառով բուհից դուրս չի մնա
Ոչ մի ուսանող ֆինանսական խնդիրների պատճառով դուրս չի մնա բուհից. նախարար
17 ՆՈՅ 2025 07:05
Ոչ մի ուսանող ֆինանսական խնդիրների պատճառով դուրս չի մնա բուհից. նախարար

Ոչ մի ուսանող ֆինանսական խնդիրների պատճառով դուրս չի մնա բուհից. նախարար

17 ՆՈՅ 2025 07:05
Ուսանողների միջազգային օրվա առթիվ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողությանը՝ կարևորելով նրանց դերը պետության զարգացման գործում և ներկայացնելով ոլորտում իրականացվող առանցքային բարեփոխումները։
Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ համալսարաններն ու ուսանողները պատմականորեն հանդիսացել են քաղաքակրթությունների զարգացման շարժիչ ուժը։ Այս համատեքստում կենսական անհրաժեշտություն է դիտարկվում բարձրագույն կրթության համակարգի արդիականացումը՝ մրցունակ կրթություն ապահովելու ներկա և ապագա սերունդների համար։ Ուղերձում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ուսանողների ֆինանսական աջակցությանը։ Նախատեսվում է կրթաթոշակների բազմամակարդակ համակարգ, որը թույլ կտա իրականացնել թիրախային ծրագրեր տարբեր խմբերի համար։
«ՀՀ կառավարությունն առաջնորդվում է այն հանձնառությամբ, որ պատշաճ առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ֆինանսական խնդիրների պատճառով չդադարի սովորել կամ դուրս չմնա կրթական համակարգից», - նշել է Ժաննա Անդրեասյանը։
Բացի օրենսդրական փոփոխություններից, կարևորվում է կրթություն-տնտեսություն կապի ամրապնդումը։ Այս նպատակով նախատեսվում է կարգավորել համալսարանական ինկուբատորների ստեղծման ոլորտը, ինչը ուսանողներին հնարավորություն կտա հանդիպել գործատուներին և ձևավորել իրենց ապագա գործունեությունը։
Հեռանկարային ծրագրերից է «Ակադեմիական քաղաքի» նախագիծը, որը կառավարությունը հետևողականորեն առաջ է մղում։ Այն նպատակ ունի ստեղծել համաշխարհային մակարդակի կրթական ու գիտական կենտրոն՝ բարձրագույն կրթությունը մրցունակ դարձնելով ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային ուսանողների համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար