Վարազդատ Լալայանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն
Գրանցվել
Գրանցվել
Վարազդատ Լալայանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն
12 ՀՈԿ 2025 07:46
Վարազդատ Լալայանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն

Վարազդատ Լալայանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն

12 ՀՈԿ 2025 07:46
Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի արդեն կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիո Վարազդատ Լալայանը պարգեւատրվել է երեք ոսկե մեդալներով: Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Լալայանը հավասարը չունեցավ +110 կգ քաշայինների պայքարում: Երկամարտում Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 461 կգ արդյունք (211+250):
Վարազդատ Լալայանի պատվին Ֆյորդեի դահլիճում հնչեց Հայաստանի հիմնը, բարձրացվեց եռագույն դրոշը:
Աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը: Նա պարգետարվել է երեք արծաթե մեդալներով: Երկամարտում Մինասյանը գրանցեց 447 կգ (205+242):
Բրոնզե մեդալակիր դարձել է Կորեայի Հանրապետության ներկայացուցիչ Յոնվան Սոնը (410 կգ, 175+235):
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել