Վանա լիճը ցամաքում է. երևացել է ուրարտական ճանապարհը
Գրանցվել
Գրանցվել
Վանա լիճը ցամաքում է. երևացել է ուրարտական ճանապարהը
4 ՆՈՅ 2025 05:55
Վանա լիճը ցամաքում է. երևացել է ուրարտական ճանապարהը

Վանա լիճը ցամաքում է. երևացել է ուրարտական ճանապարהը

4 ՆՈՅ 2025 05:55
Թուրքական հասարակական կազմակերպություններն ահազանգում են՝ Վանա լիճը շարունակում է արագորեն ցամաքել։ Վերջին տարիներին ջրի մակարդակն աննախադեպ նվազել է՝ պայմանավորված կլիմայական փոփոխություններով, տեղումների սակավությամբ և ջրային ռեսուրսների սխալ կառավարմամբ։ Իրավիճակն այնքան մտահոգիչ է, որ ջրի նահանջի հետևանքով բացահայտվել են դարեր շարունակ ջրի տակ մնացած պատմական կառույցներ։
Վերջերս ջրի մակարդակի նվազման արդյունքում տեսանելի է դարձել կղզիներից մեկը ցամաքին կապող մոտ մեկ կիլոմետրանոց հնագույն քարե ճանապարհի մեծ մասը՝ կառուցված ուրարտական ժամանակներում։ Տուշպա (Թոսպ) շրջանի սահմանին գտնվող այս ճանապարհի մոտ 80%-ն այժմ ամբողջությամբ բացվել է՝ վեր հանելով լճի խորքերում թաքնված պատմությունը։
Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ջրային պաշարների ֆակուլտետի դոկտոր Մուստաֆա Աքքուշի խոսքով՝ Վանա լիճը, որն իր 3712 քառակուսի կիլոմետր մակերեսով Թուրքիայի ամենամեծ լիճն է, վերջին տարիներին ջրի լուրջ կորուստ է կրել։ Նա նշում է, որ հատկապես 2025 թվականի ձմռանը տեղումները սակավ են եղել, իսկ ամռանը ջերմաստիճանը բարձր է եղել սեզոնային նորմաներից, ինչը հանգեցրել է ջրի մակարդակի զգալի նվազման։
«Ընդամենը 3-5 տարի առաջ այս տարածքն ամբողջությամբ ջրով էր ծածկված, իսկ այսօր այն վերածվել է ցամաքի։ Ճարպանախ կղզու և ափի միջև մնացել է ընդամենը 200-300 մետր»,- նշել է գիտնականը։
Ըստ Աքքուշի, եթե 2026 թվականին ևս կլիմայական պայմանները նույնքան անբարենպաստ լինեն, և ձմռանը բավարար տեղումներ չգրանցվեն, ապա մի քանի տարի անց մարդիկ կկարողանան ոտքով հասնել կղզի։ Սակայն նա հույս է հայտնել, որ առատ տեղումների շնորհիվ լճի մակարդակը կրկին կբարձրանա, և Ճարպանախը (Կտուց ) կրկին կդառնա կղզի՝ շրջապատված Վանա լճի կապույտ ջրերով։
Ճարպանախ (Կտուց) կղզին պատմական հարուստ անցյալ ունի։ Այնտեղ է գտնվում 9-րդ կամ 11-րդ դարում կառուցված Կտուցի վանքը (Սուրբ Հովհաննես վանք)։ Ճանապարհի բացվելը, թեև հետաքրքիր հնագիտական հայտնագործություն է, իրականում վկայում է տարածաշրջանի առջև ծառացած լրջագույն բնապահպանական մարտահրավերի մասին։ Թուրքական հասարակական կազմակերպությունները շարունակում են իրենց մտահոգությունը հայտնել՝ ընդգծելով, որ վերջին 17 տարվա ընթացքում լճի ջրի մակարդակի փոփոխությունները տագնապալի չափերի են հասել, և անհրաժեշտ են անհապաղ և համակարգված քայլեր՝ պատմական լիճը փրկելու համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել