Մերձավան. Արփինե Սարգսյանը մեկնաբանել է գործը
Գրանցվել
Գրանցվել
Մերձավանի գործի շրջանակներում ակտիվ աշխատանքներ են ընթանում․ Արփինե Սարգսյան
25 ՍԵՊ 2025 13:46
Մերձավանի գործի շրջանակներում ակտիվ աշխատանքներ են ընթանում․ Արփինե Սարգսյան

Մերձավանի գործի շրջանակներում ակտիվ աշխատանքներ են ընթանում․ Արփինե Սարգսյան

25 ՍԵՊ 2025 13:46
Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատում ընթանում է սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգիստը։ Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էր նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Լրագրողների հարցերին ի պատասխան Սարգսյանը նշել է, որ գործի շրջանակներում ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Խոստացել է նորությունների դեպքում հանրությանը տեղեկացնել։
Նշենք, որ ՀՀ Վարչապետի ու ԱԺ նախագահի անունից ծաղկեպսակներ են ուղարկվել Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23:50 սահմաններում կրակոցներ են հնչել Մերձավանում, սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, իսկ մեկ վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել