Հայաստան-Իրան հանդիպում. Նախագահների բանակցությունները
Գրանցվել
Գրանցվել
Կայացել է Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպումը
20 ՕԳՍ 2025 05:31
Կայացել է Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպումը

Կայացել է Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպումը

20 ՕԳՍ 2025 05:31
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։
Նախագահ Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գործընկերության համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել