Վահագն Խաչատուրյանի ուղերձն Անկախության օրվա առթիվ
21 ՍԵՊ 2025 12:37

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 34-րդ տարեդարձի առիթով, որում նշված է.
Անկախության օրը ոչ միայն պատմական հիշողության պահ է, այլև ապագայի ճանապարհի ելակետ։ 34 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց վճռական ընտրություն՝ վերագտնելու և վերահաստատելու իր պետականությունը։
Այդ ընտրությունը մեզ պարտավորեցրեց անցնել բարդ ու փորձություններով լի ուղի և դիմակայել պատերազմներին, կորուստներին ու դժվարին մարտահրավերներին։ Բայց նաև այդ ճանապարհը մեզ սովորեցրեց, որ անկախությունն ինքնին արժեք չէ, եթե այն չի ծառայում մեր ժողովրդի անվտանգությանը, բարեկեցությանը և խաղաղությանը։
Այսօր մեր պետության առջև ծառացած ամենամեծ ու հրատապ խնդիրը խաղաղությունն է։ Խաղաղություն ոչ թե որպես կարճատև դադար կամ որպես փխրուն համաձայնություն, այլ որպես կայուն ու ամուր հիմք՝ Հայաստանի ապագան կառուցելու համար։ Մենք գիտակցում ենք, որ խաղաղությունը միայն արտաքին պայմանավորվածություն չէ․ այն ներքին համոզմունք է, համախմբման և համազգային ուժի արդյունք։
Այս օրերին մենք քայլեր ենք ձեռնարկում համապարփակ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Դա բարդ ու պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է համբերություն, կամք և անկեղծություն։ Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կնշանակի նոր որակի հարաբերություններ հարևանների հետ, բարիդրացիական ապրելու հնարավորություն, բաց սահմաններ և նոր հեռանկարներ։ Գիտակցում ենք, որ սա հեշտ ճանապարհ չէ, բայց դա միակ ճանապարհն է, որը կարող է ապահովել մեր երկրի զարգացումը և քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը։
Այսօր մենք գիտենք, որ ուժեղ պետություն կառուցելու ամենամեծ նախապայմանը խաղաղությունն է։ Խաղաղություն, որ թույլ կտա բացել նոր հնարավորություններ տնտեսության, կրթության, մշակույթի, գիտության համար, որ կապահովի մեր քաղաքացիների վստահությունը վաղվա օրվա հանդեպ, որը կդարձնի անկախությունը ոչ թե նվաճում, այլ մեր երկրի, մեր հասարակության ամենօրյա իրականություն։
Թող անկախությունը շարունակի լինել մեր ժողովրդի միասնության և խաղաղ ապագայի ամուր հիմքը:

Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել