Գազի պայթյուն Վաղարշապատում. տուն է փլուզվել
Վաղարշապատում գազի պայթյունից տուն է փլուզվել
18 ՆՈՅ 2025 07:04
Վաղարշապատում գազի պայթյունից տուն է փլուզվել

Վաղարշապատում գազի պայթյունից տուն է փլուզվել

18 ՆՈՅ 2025 07:04
Նոյեմբերի 18-ին, ժամը 07։01-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մռավյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տուն է փլուզվել, փլատակներում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի տներից մեկում (մոտ 60 քմ), գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ տունը փլուզվել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, մեկ քաղաքացու դուրս բերել փլատակներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Shamshyan.com-ի տեղեկություններով, տունը պատկանում է 76-ամյա Թամարա Ա.-ին:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար