Վաղարշապատում նոր մարզադաշտ կկառուցվի՝ 15000 հանդիսատեսի համար
18 ՍԵՊ 2025 07:43

Վաղարշապատում նոր մարզադաշտ կկառուցվի՝ 15000 հանդիսատեսի համար
18 ՍԵՊ 2025 07:43
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում նոր մարզադաշտ կկառուցվի։ ՀՀ կառավարությունն իր՝ սեպտեմբերի 18-ի նիստում հավանություն տվեց «Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին», որը ներկայացրել է «Իմեջին Երևան» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2023 թվականին «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի կողմից։ Ծրագրի արժեքը գնահատվում է 7 միլիարդ 2 միլիոն դրամ։
«Նախագիծը նախատեսված է իրականացնել երկու զուգահեռ փուլերով՝ սկսած 2024 թվականից։ Առաջին փուլով`2024-2030 թթ., կարդիականացվի Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափորոշիչներին։ Երկրորդ փուլը նախատեսված է 2025-2030 թվականների համար, որի շրջանակում կառուցվելու են մանկապատանեկան ֆուտբոլային ակադեմիայի շենք, մարզադաշտ, սպորտային բազա և այլ օժանդակ ենթակառուցվածքներ»,– ասված է նախագծում։
Մարզադաշտը կկառուցվի «Իմեջին Երևան» ՍՊԸ-ին պատկանող 5.56 հա և Վաղարշապատի համայնքային սեփականություն հանդիսացող 23.84 հա հողատարածքներում։ Համայնքային հողամասը ընկերությանը կվաճառվի ուղղակի վաճառքի ձևով, ինչի արդյունքում համայնքային բյուջե կմուտքագրվի մոտ 688 մլն դրամ։ Մարզադաշտը կլինի 15․000 հանդիսատեսի համար։ Նախատեսվում են նաև 4-6 բնական և արհեստական խոտածածկով մարզադաշտեր։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել