Ոստիկանությունը Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների օրը կաշխատի ուժեղացված ռեժիմով
15 ՆՈՅ 2025 08:41

Ոստիկանությունը Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների օրը կաշխատի ուժեղացված ռեժիմով
15 ՆՈՅ 2025 08:41
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով սահմանվել են գերատեսչության և ենթակա ծառայությունների աշխատանքի ուղղություններն ու գործիքակազմը։ Այդ մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։
Նոյեմբերի 9-ին նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են ընտրողների վերջնական ցուցակները։ Վաղարշապատում կգործի շրջիկ ծառայություն, որը տեղեկանքներ կտրամադրի նրանց, ում համար դժվար կլինի մոտենալ տարածքային ստորաբաժանում:
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը շուրջօրյա ռեժիմով կիրականացնի ընտրատեղամասերի օնլայն դիտարկում՝ անհրաժեշտության դեպքում օպերատիվ արձագանքելու նպատակով: Համայնքում ոստիկանները ուժեղացված ռեժիմով ծառայություն կիրականացնեն՝ պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը. ընտրատեղամասերը կվերցվեն պահպանության տակ։
Տեղեկացնենք, որ Ռիօփեն մեդիան նույնպես կիրակի արտակարգ ռեժիմով է աշխատելու, մեր նկարահանող խմբերը կլինեն Վաղարշապատում, կայցելեն ընտրատեղամասեր, կլուսաբանեն քվեարկության ընթացքը, պարբերաբար ուղիղ տեսակապով կփոխանցեն ամենաթարմ նորությունները։ Նախնական ծրագրմամբ՝ մենք եթերում կլինենք ժամը 9-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել