Վաղարշապատում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը
22 ՀՈԿ 2025 06:35

Վաղարշապատում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը
22 ՀՈԿ 2025 06:35
Վաղարշապատ խոշորացված համայնքում հոկտեմբերի 22-ին պաշտոնապես մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 24։00-ն։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է ութ քաղաքական ուժ։ Նրանք հանդես կգան հետևյալ հերթական համարներով․
1․ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ կազմված «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններից (ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը),
2․ «Համահայկական ճակատ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը),
3․ «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը),
4․ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը),
5․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը),
6․ «Ժառանգություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը),
7․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը),
7․ «Հայրենիք» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը)։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 մարդ։ Ընտրությունների օրը կգործի 47 ընտրատեղամաս։ Քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել