Կեղծ հաղորդագրություններ Վաղարշապատում․ նախարարի զգուշացում
Գրանցվել
Գրանցվել
Նախընտրական կեղծ հաղորդագրություններ Վաղարշապատում
14 ՆՈՅ 2025 16:08
Նախընտրական կեղծ հաղորդագրություններ Վաղարշապատում

Նախընտրական կեղծ հաղորդագրություններ Վաղարշապատում

14 ՆՈՅ 2025 16:08
Ինչպես գիտեք, նախընտրական ժամանակաշրջանում Հայաստանում ուժգնանում են զանազան տեղեկատվական բնույթի հարձակումները։ Հերթը հասավ Վաղարշապատ համայնքին՝ պայմանավորված ՏԻՄ առաջիկա ընտրություններով։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Վերջին ժամերին բազմաթիվ քաղաքացիներ ստանում են կեղծ հաղորդագրություններ (կցում եմ պատկերները), որոնք ուղղված են նախընտրական շրջանում մթնոլորտը պղտորելուն, քաղաքացիներին մոլորեցնելուն։ Եթե նկատեցիք, ուղարկողի համարը հայաստանյան չէ, Ինդոնեզիայի կոդ է։ Մանրուք է, սակայն միշտ պետք է նման մանրուքներին ուշադրություն դարձնել, որպեսզի սադրանքը չհասնի իր արդյունքին»,- նշել է Հայրապետյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել