Դիտորդները տասնյակ խախտումներ են արձանագրել
16 ՆՈՅ 2025 12:22

Դիտորդները տասնյակ խախտումներ են արձանագրել
16 ՆՈՅ 2025 12:22
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում անցկացվող ավագանու ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են եղել։ Տեղական մի շարք դիտորդական առաքելություններ արձանագրել են մի քանի տասնյակ ընտրախախտումներ, որոնք վերաբերում են ինչպես ընթացակարգային, այնպես էլ քրեական բնույթի դեպքերին։
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրենց դիտորդները, այցելելով 40 ընտրատեղամաս, արձանագրել են մի շարք խնդիրներ։
Դրանց թվում են՝ երեք ընթացակարգային խախտում, վիճաբանության երկու դեպք, ընտրողների կազմակերպված տեղաշարժի երեք դեպք և միտումնավոր բաց քվեարկության մեկ դեպք։ Իոաննիսյանը հատուկ ընդգծել է, որ բաց քվեարկության դեպքեր շատ են եղել, սակայն դրանցից միայն մեկն է գնահատվել որպես «միտումնավոր բաց, այսինքն՝ ինչ-որ բան ցույց տալու, ոչ թե կանոնակարգին չտիրապետելու» հետևանք։
Բացի այս, արձանագրվել է նաև ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի ներկայության, սպառնալիքի և ընտրական հանձնաժողովի կողմից անգործության դրսևորման մեկական դեպք։
Նմանատիպ խախտումների մասին հայտնել են նաև այլ դիտորդական առաքելություններ, այդ թվում՝ «Թաթոյան» հիմնադրամը, «Հայաքվե»-ն և Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը, ինչը վկայում է ընտրական գործընթացում առկա լուրջ խնդիրների մասին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել