Վաղարշապատ. 10 ահազանգ ՏԻՄ ընտրությունների ժամանակ
Վաղարշապատում՝ 10 ահազանգ. ՆԳՆ ամփոփագիրը՝ 20:00-ի դրությամբ
16 ՆՈՅ 2025 17:55
Վաղարշապատում՝ 10 ահազանգ. ՆԳՆ ամփոփագիրը՝ 20:00-ի դրությամբ

Վաղարշապատում՝ 10 ահազանգ. ՆԳՆ ամփոփագիրը՝ 20:00-ի դրությամբ

16 ՆՈՅ 2025 17:55
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ։
Այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 1 և ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու՝ 2 դեպքերով կազմվել և Քննչական կոմիտե է ուղարկվել 3 հաղորդում։ Այդ մասին նշված է ՆԳՆ ամփոփագրում։ «Մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները ստուգվում են։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 61 անձ։
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ Վաղարշապատ համայնքում (ձև 9) ստացել են 56 անձ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 33 զանգեր։
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 17 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Վաղարշապատի բաժնում խորհրդատվություն է տրամադրվել 82 քաղաքացու»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար