Վաղարշապատում ավագանու ընտրություններն են. 8 ուժ պայքարում է
16 ՆՈՅ 2025 05:15

Վաղարշապատում ավագանու ընտրություններն են. 8 ուժ պայքարում է
16 ՆՈՅ 2025 05:15
Վաղարշապատ խոշորացված համայնքը նոյեմբերի 16-ին ղեկավար է ընտրում։ Ավագանու ընտրություններում պայքարում է ութ քաղաքական ուժ՝ «Հայրենիք», «Հաղթանակ», «Քաղաքացիական պայմանագիր»,«Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան», «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ»։
Ընտրողների թիվը, վերջին թարմացմամբ 69,866 է։ Առավոտյան ժամը 8-ից բացվել են բոլոր 47 ընտրատեղամասերը։
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով սահմանվել են գերատեսչության և ենթակա ծառայությունների աշխատանքի ուղղություններն ու գործիքակազմը։ Այդ մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ Նոյեմբերի 9-ին նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են ընտրողների վերջնական ցուցակները։ Վաղարշապատում կգործի շրջիկ ծառայություն, որը տեղեկանքներ կտրամադրի նրանց, ում համար դժվար կլինի մոտենալ տարածքային ստորաբաժանում:
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը շուրջօրյա ռեժիմով կիրականացնի ընտրատեղամասերի օնլայն դիտարկում՝ անհրաժեշտության դեպքում օպերատիվ արձագանքելու նպատակով: Համայնքում ոստիկանները ուժեղացված ռեժիմով ծառայություն կիրականացնեն՝ պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը. ընտրատեղամասերը կվերցվեն պահպանության տակ։
Հիշեցնենք նաև, որ Ռիօփեն մեդիան նույնպես քվեարկության օրը արտակարգ ռեժիմով է աշխատելու, մեր նկարահանող խմբերն արդեն Վաղարշապատում են։ Նրանք կայցելեն ընտրատեղամասեր, կլուսաբանեն քվեարկության ընթացքը, պարբերաբար ուղիղ տեսակապով կփոխանցեն ամենաթարմ նորությունները։ Մենք եթերում կլինենք ժամը 9-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել