Առաջին կուրս ընդունված Արցախցի ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի
27 ՕԳՍ 2025 13:06

Առաջին կուրս ընդունված Արցախցի ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի
27 ՕԳՍ 2025 13:06
Առաջիկա ուսումնական տարին կկրի «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի» խորագիրը։ Այդ մասին օգոստոսի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներից բարձրագույն ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունվածների ուսման վարձի փոխհատուցման համար կրթաթոշակի տրամադրումը կշարունակվի։
Անդրեասյանի խոսքով, ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներից բուհերի առաջին կուրս ընդունված շուրջ 240 ուսանող, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգ ընդունված սովորողներն ուսման վարձի փոխհատուցման համար կրթաթոշակ կստանան։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել