Ուսուցիչը կարող է ստանալ 700 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան
6 ՆՈՅ 2025 09:04

Ուսուցիչը կարող է ստանալ 700 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան
6 ՆՈՅ 2025 09:04
վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ՀՀ-ում ուսուցիչները որքան վարձատրություն են ստանում։ Ըստ այդմ, Հայաստանում այսօր 2118 ուսուցիչ ստանում է 300-400 հազար դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ՝ 400-500 հազար դրամ, 109 ուսուցիչ՝ 500-600 հազար դրամ, 22 ուսուցիչ՝ 600-700 հազար դրամ և 2 ուսուցիչ՝ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, 700 հազար դրամ և ավելի վարձատրություն ստանալը հասանելի է ոչ թե միայն այդ երկու, այլ՝ բոլոր ուսուցիչներին. «Նույնը հասանելի է նաև մյուս բոլոր ուսուցիչներին։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Այսօր ՀՀ-ում ուսուցիչը կարող է ստանալ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն»,- ասել է նա։
Վարչապետը տեղեկացրել է, որ նոյեմբերի 8-ից սկսվում է ատեստավորման նոր շրջանը, ավելի քան 8000 ուսուցիչ դիմել է այդ նպատակով։ «Եթե հիշողությունս չի դավաճանում, սա դիմողների ամենամեծ թիվն է, որ ունեցել ենք։ Սա նշանակում է, որ ատեստավորման գործընթացի հանդեպ ուշադրությունն ու վստահությունը ավելացել է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել