Ռուսաստանի Բալթիկայի ամենամեծ տերմինալը կաթվածահար է եղել․ Reuters
26 ՕԳՍ 2025 11:59

Ռուսաստանի Բալթիկայի ամենամեծ տերմինալը կաթվածահար է եղել․ Reuters
26 ՕԳՍ 2025 11:59
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Ռուսաստանի Ուստ-Լուգա նավահանգստում «Նովատեք»-ի գազային կոնդենսատի վերամշակման ամենամեծ համալիրը լիովին դադարեցրել է աշխատանքը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոլորտի աղբյուրներին: Գործակալության տվյալներով՝ հարվածի հետևանքով ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել, և արտադրական հզորությունների մի մասը շարքից դուրս է եկել: Ձեռնարկությունում իրավիճակը մնում է անորոշ: Համալիրի աշխատանքը լիովին կանգնեցվել է:
Reuters-ի աղբյուրների խոսքով՝ «Նովատեք»-ը ստիպված կլինի կրճատել նավթի արտահանումը: Վերամշակված արտադրանքի փոխարեն ընկերությունը պլանավորում է արտահանել կայուն գազային կոնդենսատ: Նախկինում այդ տերմինալից ամսական մոտ 420 հազար տոննա նավթ էր արտահանվում:
Ուստ-Լուգայի համալիրը շահագործման է հանձնվել 2023 թվականին: Սկզբում այնտեղ գործում էին երկու կայան՝ յուրաքանչյուրը տարեկան 3 միլիոն տոննա հումք վերամշակելու հզորությամբ: 2024 թվականի օգոստոսին «Նովատեք»-ը գործարկել է երրորդ կայան՝ նույն հզորությամբ, ինչը զգալիորեն մեծացրել է արտահանման ծավալները:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարին անօդաչու թռչող սարքերն արդեն հարձակվել էին «Նովատեք»-ի Ուստ-Լուգայի տերմինալի վրա, որի հետևանքով ևս հրդեհ էր բռնկվել, և վերամշակումը դադարեցվել էր մոտ մեկ ամսով: Աշխատանքը վերսկսվել էր միայն 2025-ի փետրվարին:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել