ԱՄՆ-ը դադարեցրել է պաղեստինցիներին վիզաների տրամադրումը
1 ՍԵՊ 2025 05:52

ԱՄՆ-ը դադարեցրել է պաղեստինցիներին վիզաների տրամադրումը
1 ՍԵՊ 2025 05:52
Միացյալ Նահանգները դադարեցրել է պաղեստինցիներին վիզաների մեծ մասի տրամադրումը, հայտնում է New York Times-ը:
Ինչպես գրում է թերթը, ԱՄՆ պետդեպարտամենտը տեղեկացրել է այդ մասին ԱՄՆ-ի բոլոր դեսպանություններին և հյուպատոսություններին:
Սահմանափակումների տակ են ընկել հյուրերի, ուսումնական, բիզնես վիզաները, ինչպես նաև բուժման նպատակով մուտքի թույլտվությունները: Սակայն նախկինում տրված վիզաները մնում են ուժի մեջ: Միջոցառումների պատճառները դեռևս չեն հստակեցվում:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը կոշտ դիրքորոշում էր արտահայտել Ֆրանսիայի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանում Պաղեստին պետությունը պաշտոնապես ճանաչելու ծրագրերի վերաբերյալ:
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կտրուկ քննադատել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը՝ այն անվանելով «անխոհեմ» և «ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը ծառայող»:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել