Bloomberg. Լավրովի հայտարարությունը «ճաքեր» է առաջացրել բանակցություններում
22 ՕԳՍ 2025 08:10

Bloomberg. Լավրովի հայտարարությունը «ճաքեր» է առաջացրել բանակցություններում
22 ՕԳՍ 2025 08:10
Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները «ճաքեր են տվել» Լավրովի՝ Կիևի համար անվտանգության երաշխիքների մասին հայտարարությունների պատճառով։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության աղբյուրի կարծիքով՝ Կրեմլը կարող է փորձել համոզել Դոնալդ Թրամփին դադարեցնել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ պահանջելը և իջեցնել Մոսկվայի ու Կիևի հանդիպման մակարդակը (Սպիտակ տունը պնդում է նախագահների մակարդակով հանդիպում), որպեսզի խուսափի ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներից։
Մի քանի բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ և դիվանագետներ, անանունության պայմանով, Bloomberg-ին հայտնել են, որ Լավրովի հայտարարությունները դիտարկում են որպես գործընթացը ձգձգելու փորձ։ Նրանք կասկած են հայտնել, որ Պուտինը պատրաստ է գործարք կնքել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին հայտարարել էր, որ արևմտյան երկրների ռազմական կոնտինգենտի տեղակայումը Ուկրաինայի տարածքում անընդունելի է Ռուսաստանի համար։
Նա նաև ասել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպման համար անհրաժեշտ է ամեն ինչ «լավ մշակել» և «լուծել Ուկրաինայի նախագահի օրինականության հարցը»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել